• 2025-07-04

Ընդունելություն բակալավր 2025․ արդյունքներ

2025 թվականի ընդունելության քննությունների արդյունքում ընդունված դիմորդները իրենց ընդունելությունը հաստատելու համար պետք է.

1/ Վճարեն առաջին կուրսի 1-ին կիսամյակի ուսման վարձը  

2/ ՀՖՀՀ ներկայացնեն միջնակարգ լրիվ կրթության ատեստատը 

 մինչև 2025թ․ հուլիսի 18-ի ժամը 16։00 ՀՖՀՀ ներկայացնեն միջնակարգ ընդհանուր կրթության վկայականի բնօրինակը (2025-2026 ուստարվա Բակալավրիատի ընդունելության քննությունների Կանոնակարգի կետ 2․6․4):   

 

Վճարման կարգ 

- Ընդունված դիմորդներն առաջին կուրսի 1-ին կիսամյակի ուսման վարձը պետք է վճարեն մինչև սույն թվականի հուլիսի 11-ը:  Նշված ժամկետում վճարումը չկատարելու դեպքում դիմորդը համարվում է հրաժարված և կորցնում է ընդունելության տեղը։ (2025-2026 ուստարվա Բակալավրիատի ընդունելության քննությունների Կանոնակարգի կետ 2․4․2):

   

Առաջին կուրսի առաջին կիսամյակի ուսման վարձի չափը՝ 

- Իրավաբանական, կառավարման, մարքեթինգի և ֆինանսների ֆակուլտետներ՝ 500 000 ՀՀ դրամ 

- Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ՝ 560 000 ՀՀ դրամ 

Վճարումը կարող եք իրականացնել ցանկացած բանկում՝ ստորև ներկայացված տվյալներով 

Ստացող - «Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամ» 

ՀՎՀՀ  01002296 

Բանկ - «ԱԿԲԱ-ԲԱՆԿ ԲԲԸ», «ԶԵՅԹՈՒՆ» մասնաճյուղ 

Հ/Հ 220303350015000 

Վճարման նպատակ՝ ուսման վարձ, դիմորդի Անուն, ազգանուն, հայրանուն։

 

 

Հիմնական ցուցակում թափուր տեղերի առկայության պարագայում ՀՖՀՀ Ընդունող հանձնաժողովը Ձեզ հետ կապ կհաստատի ս․ թ․ հուլիսի 17-ից -18 ընկած ժամանակահատվածում։  

 

ՍՊԱՍՄԱՆ ՑՈՒՑԱԿԻ դիմորդները ՀՖՀՀ–ի կողմից կապ հաստատելուց հետո միայն առաջին կուրսի 1-ին կիսամյակի ուսման վարձը պետք է վճարեն սույն թվականի հուլիսի 17-ից 22-ը ներառյալ, վճարման անդորրագիրը, ինչպես նաև միջնակարգ լրիվ կրթության վկայականը ներկայացնեն  ՀՖՀՀ մինչ հուլիսի 22-ի ժամը՝ 16։00։

 ԻԿՄ

 Իրավագիտություն

 Կառավարում

 Մարքեթինգ

 Ֆինանսներ

 

Վերադառնալ
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more
  • Les étudiants bénévoles accompagnent les médecins français

    read more
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more