• 2025-09-19

ՀՖՀՀ-ի գերմաներենի դասախոսները Լյուբեկի միջազգային համաժողովում

Նոր ուսումնական տարին նոր մտքերով և գաղափարներով. հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը Գերմանիայի Լյուբեկ քաղաքում տեղի ունեցավ Գերմաներենի ուսուցիչների միջազգային համաժողովը, որի ընթացքում իրենց զեկույցները ներկայացրին նաև մեր համալսարանի գերմաներենի ամբիոնի դասախոսները․

- Նազիկ Խանվելյան - Design Thinking-ը որպես հմտությունների զարգացման նորարարական մեթոդ

- Հասմիկ Ղազարյանը - Մասնագիտական լեզվական կարողությունների խթանումը Հայաստանի ակադեմիական ոլորտում

- Գոհար Սարգսյան - Edu Scrum մեթոդը դասապրոցեսում. հմտությունների զարգացումը համագործակցային ուսուցման միջոցով։

4 տարին մեկ տեղի ունեցող և իր տեսակի մեջ ամենամեծ գիտաժողովը հանդիպման վայր է ավելի քան 2700 ուսուցիչների համար, որոնց համախմբում է գերմաներեն լեզվի դասավանդումը կատարելագործելու և ինքնակրթվելու ցանկությունը, ինչպես նաև ժամանակակից մեթոդներով դասավանդման փորձի փոխանակումը:

Մեր դասախոսների ներկայությունը նման գիտաժողովում կարևոր ներդրում է ոչ միայն իրենց անձնական մասնագիտական զարգացման, այլև համալսարանի հեղինակության ամրապնդման գործում։

Վերադառնալ
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more
  • Les étudiants bénévoles accompagnent les médecins français

    read more
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more