• 2025-11-14

Խաղաղարարների նոր սերնդի ձևավորում․ ՀՖՀՀ-ը ԴԱԱԴ-ի աշնանային ճամբարում

Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 10-ը Վրաստանում DAAD-ն կազմակերպել էր աշնանային ճամբար, որի նպատակն էր հնարավորություն ընձեռել Հարավային Կովկասի երիտասարդներին ծանոթանալու երկխոսության և հակամարտությունների կարգավորման ոլորտին՝ միաժամանակ զարգացնելով իրենց գերմաներենի և հաղորդակցական հմտությունները միջմշակութային միջավայրում։

Աշնանային ճամբարին մասնակցելու համար մեր համալսարանից ընտրվել էր կառավարման ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող Մուշեղ  Գզրյանը։

Ծրագիրը լիովին անցկացվել է գերմաներենով, ինչը նպաստել է լեզվի ակտիվ կիրառմանը մասնագիտական քննարկումների, ստեղծագործական վարժությունների և ոչ պաշտոնական շփումների ընթացքում։

Աշխատարանների հիմնական թեման խաղաղությունն էր․  երկխոսության վարում, ոչ բռնի հաղորդակցություն, միջմշակութային հաղորդակցական հմտություններ,  հակամարտությունների վերլուծություն և  ներքին խաղաղություն։

Ծրագրի ուրույն մասն են կազմել քաղաքացիական հասարակության, GIZ-ի և Գերմանիայի դեսպանության ներկայացուցիչների հետ իրականացված էքսկուրսիաներն ու քննարկումները։

Մեր ուսանողի մասնակցությունը ընդգծեց ՀՖՀՀ-ի հանձնառությունը՝ կրթելու պատասխանատու, երկխոսության պատրաստ և խաղաղարար լուծումներ գտնող երիտասարդներ։

Վերադառնալ
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more
  • Les étudiants bénévoles accompagnent les médecins français

    read more
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more