• 2026-01-29

Քաղաքացիական իրավունք, նոտարական պրակտիկա և գործունեության ու ակտիվների վերափոխումները թվային դարաշրջանում

ՀՖՀՀ իրավագիտության ֆակուլտետը կազմակերպում է երեք սեմինարից բաղկացած բացառիկ շարք, որը նվիրված է քաղաքացիական իրավունքում և նոտարական պրակտիկայում թվային ոլորտի իրավական հիմնախնդիրներին։

Սեմինարները կվարի Ստեֆան Բերրը՝ իրավաբանական գիտությունների դոկտոր, նոտար և Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի դասախոս։ Այս հանդիպումները կներկայացնեն տեսական և գործնական վերլուծություն՝ թվային դարաշրջանում քաղաքացիական իրավունքի վերափոխումների վերաբերյալ՝ տեխնոլոգիական, հասարակական և տնտեսական զարգացումների համատեքստում։

Սեմինարներն ուղղված են ՀՖՀՀ ուսանողներին, շրջանավարտներին և իրավունքի ոլորտի մասնագետներին՝ նոտարներին, քաղաքացիական և գույքային իրավունքի, հարկային և բիզնես իրավունքի մասնագետներին, փաստաբաններին, դատավորներին, տվյալների պաշտպանության մասնագետներին։ Քննարկման առանցքում կլինեն իրավունքի հիմնարար հասկացությունները. ակտերի իսկություն, գույք, ժառանգում թվային դարաշրջանում։

📍 Վայրը՝ ՀՖՀՀ
🗣 Լեզուն՝ ֆրանսերեն
🎟 Մասնակցությունը՝ անվճար, նախնական գրանցմամբ (հնարավոր է գրանցվել մեկ, երկու կամ երեք սեմինարի)
📩 Կազմակերպչական մանրամասները կուղարկվեն գրանցված մասնակիցներին։
🔗 Սեմինարների մանրամասները ներկայացված են ֆրանսերեն տարբերակում։

Վերադառնալ
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more
  • Les étudiants bénévoles accompagnent les médecins français

    read more
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more