• 2026-02-16

ՀՖՀՀ-ում քննարկվել են շրջանավարտների ցանցի ամրապնդման և ձեռնարկատիրական կրթության խթանման հեռանկարները

Փետրվարի 13-ին Հայաստանում ֆրանսիական համալսարանը հյուրընկալել էր Լեհաստանի Բիալիստոկի տեխնոլոգիական համալսարանի փորձագետներին՝ «Շրջանավարտների ցանցի ամրապնդում՝ ձեռնարկատիրական կրթությունը խթանելու համար՝ հիմնված V4 փորձի վրա» ("Reinforcing the alumni network to enhance entrepreneurship education, based on V4 expertise") նախագծի շրջանակում։

Վիշեգրադյան հիմնադրամի (Visegrad Fund) կողմից ֆինանսավորվող այս նախագիծն ուղղված է բարձրագույն կրթության ոլորտում ձեռնարկատիրական մշակույթի զարգացմանը։

Նախագծի հիմնական նպատակները

Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել հետևյալ առանցքային քայլերը.

- Ձեռնարկատիրական կրթության ամրապնդում. զարգացնել շրջանավարտների ակտիվ ցանց երկու հայկական բուհերում՝ նպաստելով կրթական համակարգի հզորացմանը։
- Կարողությունների զարգացում. կազմակերպել մասնագիտական միջոցառումներ համալսարանի վարչական և ակադեմիական անձնակազմի, ինչպես նաև շրջանավարտների համար։                                               
- Մենթորական ծրագրի ներդրում. մշակել շրջանավարտների մենթորության հատուկ ծրագիր, որը կօգնի բացահայտել և ուժեղացնել ուսանողների ձեռնարկատիրական ներուժը։

Միջազգային փորձի փոխանակում

Հանդիպմանը մասնակցում էին Լեհաստանի Բիալիստոկի տեխնոլոգիական համալսարանի առաջատար փորձագետներ դոկտոր Լուկաս Նազարկոն (նախագծի համակարգող) և դոկտոր Յոանիցյուշ Նազարկոն (պրոֆեսոր)։ Մեր համալսարանի շրջանավարտների ցանցը և մեզ մոտ իրականացվող նախաձեռնությունները ներկայացրեց ՀՖՀՀ նախագծերի պատասխանատու Ասթինե Սայադյանը։

Քննարկումների առանցքում էին նախագծի ընդհանուր նկարագիրը և ՀՖՀՀ շրջանավարտների ցանցի ներկայիս գործունեության ամփոփումը։ Լեհ գործընկերները ներկայացրին ձեռնարկատիրական կրթության և շրջանավարտների ներգրավման միջազգային լավագույն փորձը՝ շեշտադրելով V4 երկրների հաջողված օրինակները։

Այս համագործակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում ՀՖՀՀ ուսանողների և շրջանավարտների համար՝ կրթական գործընթացը կապելով իրական գործարար միջավայրի և միջազգային առաջադեմ փորձի հետ։

Վերադառնալ
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more
  • Les étudiants bénévoles accompagnent les médecins français

    read more
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more