-
Ամսաթիվ
2026-05-20
Նորարար համագործակցություն Երևանի ԾԻԳ-ի և ՀՖՀՀ-ի միջև
ՀՖՀՀ և Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի (Երևանի ԾԻԳ) նորարար համագործակցության շրջանակներում իրագործվել է ուսումնական նախագիծ՝ միտված ուսանողների գործնական կրթության զարգացմանն ու քաղաքային մարտահրավերների շուրջ երիտասարդական գաղափարների ներգրավմանը։
Ծրագիրն իրականացվել է «Project-Based Learning (PBL)» ձևաչափով։ Համագործակցության շրջանակում ՀՖՀՀ մարքեթինգի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողները «Մարքեթինգային պլան» առարկայի շրջանակներում ներգրավվել են Երևանի համար առանցքային երկու ենթակառուցվածքային նախագծերի՝ Աջափնյակ մետրոյի նոր կայարանի և Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության դպրոցի կառուցման նախաձեռնությունների ուսումնասիրման գործընթացում։
Աշխատելով իրական տվյալների հիման վրա՝ ուսանողները մշակել են համալիր մարքեթինգային առաջարկներ՝ ներառելով շուկայի խորքային վերլուծություն, թիրախային լսարանների սեգմենտավորում, դիրքավորման և հաղորդակցման ռազմավարությունների ձևավորում: Սա բացառիկ հնարավորություն էր տեսական գիտելիքը վերածելու կիրառական հմտությունների՝ ապահովելով ինչպես տնտեսական, այնպես էլ սոցիալական ազդեցություն քաղաքի համար։
Ուսումնական նախագծի կարևորագույն փուլն աշխատանքների ներկայացումն էր Երևանի քաղաքապետարանում։ Միջոցառմանը ներկա էին Երևանի ԾԻԳ-ի տնօրեն Անետա Բաբայանը և ԾԻԳ-ի մասնագիտական թիմը, ՀՖՀՀ ռեկտոր Սալվա Նակուզին, մարքեթինգի ֆակուլտետի դեկան Նաիրա Հայրապետյանը և դասախոս Գևորգ Բաղդասարյանը։
Հանդիպումն ուսանողների համար կարևոր հարթակ էր ոլորտի մասնագետներից մասնագիտական արձագանք ստանալու համար: Նախագծին առանձնահատուկ արժեք հաղորդեց ուսանողների անմիջական շփումը Երևանի մետրոյի կառուցման ակունքներում կանգնած մասնագետների հետ՝ ապահովելով սերունդների միջև համագործակցություն։
Միջոցառման ավարտին մեր ուսանողները պարգևատրվեցին մասնակցության հավաստագրերով։ Երևանի ԾԻԳ-ի և ՀՖՀՀ-ի համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ՝ ամրապնդելով համալսարան-հանրային հատված կապը և խթանելով նորարարությունը քաղաքային զարգացման ծրագրերում։
-
read more
L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge
-
read moreL’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants
-
read more
Les étudiants bénévoles accompagnent les médecins français
-
read more
L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge
-
read moreL’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants
-
Նորարար համագործակցություն Երևանի ԾԻԳ-ի և ՀՖՀՀ-ի միջև
-
Ամսաթիվ
2026-05-20
-
Views
...
-
Share
-
-
Erasmus+ շարժունության կրթաթոշակների մրցույթ
-
Ամսաթիվ
2026-05-13
-
Views
...
-
Share
-
-
ՀՖՀՀ-ն` «Ֆրանսերենի տարածման մրցանակ» 2026-ի դափնեկիր
-
Ամսաթիվ
2026-05-12
-
Views
...
-
Share
-
-
ՀՖՀՀ թիմը հաղթել է ցեղասպանության թեմայով մրցույթում
-
Ամսաթիվ
2026-05-04
-
Views
...
-
Share
-
-
Փայլուն արդյունք աշխատանքային իրավունքում
-
Ամսաթիվ
2026-05-02
-
Views
...
-
Share
-
-
Փորձնական քննություններ 2026 - պատասխաններ
-
Ամսաթիվ
2026-04-25
-
Views
...
-
Share
-
-
ՀՖՀՀ-ն BMICCC միջազգային մրցույթում
-
Ամսաթիվ
2026-04-23
-
Views
...
-
Share
-
-
Զարգացրեք Ձեր ձեռնարկատիրական գաղափարները
-
Ամսաթիվ
2026-04-19
-
Views
...
-
Share
-
-
Փորձնական քննությունների ժամանակացույց 2026
-
Ամսաթիվ
2026-04-15
-
Views
...
-
Share
-
-
DAAD կրթաթոշակներ ՀՖՀՀ ուսանողներին
-
Ամսաթիվ
2026-04-04
-
Views
...
-
Share
-