• 2026-06-02

ՀՖՀՀ ուսանողներն արժանացել են գերմանական կրթաթոշակների

Մայիսի 29-ին տեղի ունեցավ այս տարվա գերմանական կրթաթոշակների հանձնման հանդիսավոր արարողությունը։ Կրթաթոշակներ հանձնվեցին ուսանողների, աշակերտների և հետազոտողների գերմանական տարբեր քաղաքներում և համալսարաններում ուսումնառություն, դասընթացներ և հետազոտություններ անցկացնելու նպատակով։

Ուրախ ենք տեղեկացնել, որ մեր ուսանողներ Մարիա Պետրոսյանը և Լիլի Ղուլյանը նույնպես կրթաթոշակներ են ստացել Բեռլինի Միջազգային հաղորդակցության ինստիտուտի գերմաներենի ամառային ինտենսիվ դասընթացներին մասնակցելու համար։

Շնորհավորում ենք բոլորին և մաղթում նորանոր հաջողություններ։ Շնորհակալություն ենք հայտնում Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությանը (DAAD) ուսանողներին նման հնարավորություն ընձեռելու համար։

 

 

Վերադառնալ
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more
  • Les étudiants bénévoles accompagnent les médecins français

    read more
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more