-
Ամսաթիվ
2026-06-30
Շանթ Նավոյանի անվան «Ոսկե սերմեր» կրթամրցանակի մրցույթ
«Շանթ - Դելտա Նավոյան» բարեգործական հիմնադրամն այս տարի ևս Հայաստանում ֆրանսիական համալսարանում (ՀՖՀՀ) հայտարարում է Շանթ Նավոյանի անվան «Ոսկե սերմեր» կրթամրցանակի մրցույթը։
Այն նվիրված է Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս, ՀՖՀՀ-ի ուսանող Շանթ Նավոյանի լուսավոր հիշատակին։ «Ոսկե սերմեր. երախտագիտության և հարգանքի կրթամրցանակներ» ծրագրի նպատակը անվանակիր կրթամրցանակներով ուսանողների կրթամշակութային հաջողությունները խրախուսելը և երիտասարդներին հայրենասեր հերոսների օրինակներ ներկայացնելն է։
«Մեզ թաղեցին, բայց չգիտեին, որ մենք սերմեր ենք», սա է «Ոսկե սերմեր» ծրագրի նշանաբանը։
ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ
Կրթամրցանակին կարող են դիմել ՀՖՀՀ-ի բակալավրի 2-րդ, 3-րդ, և մագիստրատուրայի 1-ին կուրսի այն ուսանողները, ում տվյալները կհամապատասխանեն հետևյալ չափորոշիչներին (բոլորին կամ գերակշիռ մասին).
- առաջադիմություն (2025-2026 ուսումնական տարվա ՄՈԳ-ը պետք է լինի 12-ից բարձր),
- գիտական ակտիվություն
- Շանթի հայրենասիրության ճանաչում, համախոհություն,
- ՀՖՀՀ-ի մյուս հերոսներ Արտակի, Դավիթի, Արեգի, Պարգևի, Աբգարի, Սուրենի, Գ․ Յուրիի, Հարությունի, Վահեի, Գևորգի, Արմենի, Հ․ Յուրիի հայրենասիրության ճանաչում, համախոհություն, • քաղաքացիական հանձնառություն (կամավորական աշխատանք, հասարակական ակտիվություն),
- կարգապահություն (ուսանողի վերաբերյալ ՀՖՀՀ-ի կարգապահական հանձնաժողովում կայացված որոշման բացակայություն)։
ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հետաքրքրված ուսանողները պետք է մինչև 2026 թ. օգոստոսի 31-ը elen.navoyan76@gmail.com էլ. հասցեին ուղարկեն հետևյալ փաստաթղթերը․
- CV,
- մոտիվացիոն նամակ,
- մասնագիտական հաջողությունների մասին վկայող փաստաթղթեր։
Կրթամրցանակակրի ընտրության պատշաճ ընթացքը կկազմակերպի ժյուրին, որը բաղկացած է համալսարանի դասախոսներից, փորձագետներից, Շանթի ընտանիքի, բարերարների և « Շանթ - Դելտա Նավոյան » բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներից:
Չափորոշիչների և կազմակերպչական հարցերի համար խնդրում ենք դիմել Էլեն և Գուրգեն Նավոյաններին․ elen.navoyan76@gmail.com, navoyan.gurgen77@mail.ru, 091235131, 077861155։
-
read more
L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge
-
read moreL’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants
-
read more
Les étudiants bénévoles accompagnent les médecins français
-
read more
L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge
-
read moreL’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants
-
Շանթ Նավոյանի անվան «Ոսկե սերմեր» կրթամրցանակի մրցույթ
-
Ամսաթիվ
2026-06-30
-
Views
...
-
Share
-
-
Մարդու իրավունքների վերաբերյալ ֆրանկոֆոն դատախաղ-մրցույթի 5-րդ թողարկում
-
Ամսաթիվ
2026-06-29
-
Views
...
-
Share
-
-
Գերմաներենի դասավանդումը ԱԲ դարաշրջանում․ երկու հանդիպում՝ մանկավարժական նորարարությունների շուրջ
-
Ամսաթիվ
2026-06-27
-
Views
...
-
Share
-
-
-
Ամսաթիվ
2026-06-24
-
Views
...
-
Share
-
-
Ընդունելության քննություններ - պատասխաններ 2026
-
Ամսաթիվ
2026-06-18
-
Views
...
-
Share
-
-
Ընդունելության քննությունների ժամանակացույց 2026
-
Ամսաթիվ
2026-06-09
-
Views
...
-
Share
-
-
ՀՖՀՀ ուսանողներն արժանացել են գերմանական կրթաթոշակների
-
Ամսաթիվ
2026-06-02
-
Views
...
-
Share
-
-
Մեկ ծառ, մեկ կյանք. ծառատունկ Արփի լճի տարածքում
-
Ամսաթիվ
2026-05-24
-
Views
...
-
Share
-
-
Նորարար համագործակցություն Երևանի ԾԻԳ-ի և ՀՖՀՀ-ի միջև
-
Ամսաթիվ
2026-05-20
-
Views
...
-
Share
-