• 2026-08-04

Կայացավ RANent միջազգային նախագծի Pitching-ը. հայտնի են հաղթողները

Հուլիսի 28-ին ՀԲԸՄ-ում տեղի ունեցավ Հայաստանում ֆրանսիական համալսարանում (ՀՖՀՀ) գործող RANent («Շրջանավարտների ցանցի ամրապնդում՝ ձեռնարկատիրական կրթությունը խթանելու համար՝ հիմնված V4 փորձի վրա») միջազգային նախագծի Pitching-ը։

Վիշեգրադյան միջազգային հիմնադրամի կողմից ֆինանսավորվող այս նախագծի շրջանակում՝ ապրիլի 27-ից հուլիսի 28-ն ընկած եռամսյա մենթորության ցիկլի ընթացքում, համալսարանում ձևավորվել էր 9 թիմ (1 մենթոր + 4 մենթի ձևաչափով): Յուրաքանչյուր թիմի հետ աշխատել է ՀՖՀՀ շրջանավարտ հանդիսացող և ձեռնարկատիրության ոլորտում բազմամյա փորձ ունեցող մենթոր:


Ժյուրիի կազմը


Pitching-ի ընթացքում թիմերի ներկայացրած բիզնես գաղափարները գնահատում էր պրոֆեսիոնալ ժյուրին, որի կազմում էին.

- Զարուհի Սողոմոնյանը - ՀՖՀՀ պրոռեկտոր,

- Զավեն Մելիքջանյանը - «CIVITTA Consulting» ընկերության մենեջեր,

- Վիկտորյա Հովակիմյանը - ԲՏԱ նախարարության Միջազգային համագործակցության բաժնի գլխավոր մասնագետ,

Արամ Եսայանը - ՀՖՀՀ Մաթեմատիկայի ամբիոնի վարիչ, Հետազոտությունների պատասխանատու,

- Ասյա Մովսիսյանը - ՀՖՀՀ Զարգացման և համագործակցությունների գծով տնօրեն, RANent նախագծի փորձագետ:


Հաղթողները և մրցանակները

Pitching-ի արդյունքներով հաղթող ճանաչված թիմը ստացավ սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ը Չեխիայի Բռնոյի տեխնոլոգիական համալսարան ուսուցողական այցի մեկնելու հնարավորություն։


Լավագույն թիմ՝
Թիմ 3

- Մենթոր՝ Արշակ Խուդավերդյան («Moonfish» ՍՊԸ-ում ԱՊՀ երկրների տարածաշրջանային մենեջեր)

- Ուսանողներ՝ Դավիթ Քոռողլյան, Լիլիթ Վարդանյան, Սուսաննա Սահակյան, Տիգրան Մանվելյան:

- «The Best Speaker» նոմինացիա՝ Էդգար Ավդալյան (Թիմ 8): Էդգարը նույնպես կմիանա հաղթող թիմին և կմեկնի Չեխիայի Բռնոյի տեխնոլոգիական համալսարան:

Նախագծի մասին առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել պաշտոնական կայք՝ www.ranent.net:

Վերադառնալ
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more
  • Les étudiants bénévoles accompagnent les médecins français

    read more
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more