
-
Ամսաթիվ
2021-10-15
Աշխատանքի տոնավաճառ
Աշխատանքի տոնավաճառը, որն աշխատանքի ընդունման իրական հնարավորություն է, 2021թ․-ի հոկտեմբերի 15-ին ՀՖՀՀ-ում համախմբել էր Հայաստանի ամենաակտիվ ձեռնարկություններին՝ հանդիպելու բակալավրիատի և մագիստրատուրայի տաղանդավոր ուսանողներին ։ Սա կատարյալ հանդիպում էր՝ հետագայում կադրերի հավաքագրման նպատակով պրակտիկանտներ ընտրելու և կապեր հաստատելու համար։
ՀՖՀՀ-ում աշխատանքի տոնավաճառը 15 տարվա ավանդույթ է։ Այս ամենամյամիջոցառումը դյուրին է դարձնում հարաբերությունների ստեղծումը պրակտիկա կամ աշխատանք փնտրող ուսանողների և գործատուների միջև։
Բազմաթիվ ձեռնարկություններ (գրեթե 60) եկել էին հանդիպելու մեր հարյուրավոր երտասարդներին՝ տաղանդավոր, պրոֆեսիոնալ, պատասխանատու, մի քանի լեզուների տիրապետող և արագ գործող մասնագետներ, որոնք ստանում ենմիջազգային ճանաչում ունեցող դիպլոմ ։ Բակալավրիատի և մագիստրատուրայի ավելի քան 200 ուսանողներ մասնակցեցին տոնավաճառին՝ մասնագիտական պրակտիկայի հնարավորություն ստանալու և ինչու՞ ոչ, իրենց ապագա գործատուներին հանդիպելու նպատակով։
Արդեն գաղտնիք չէ, որ տարիներ ի վեր ձեռնարկություններն ավելի ու ավելի են գնահատում ՀՖՀՀ-ում կրթություն ստացած ուսանողներին և իհարկե, այստեղ ձեռք բերվող հմտությունները։
ՀՖՀՀ ռեկտոր, պրոֆեսոր Բերտրան Վենարն ընդգծեց աշխատանք փնտրելու և աշխատաշուկայում ներգրավվելու հարցում ուսանողներին աջակցելու կարևորությունը՝ շեշտելով, որ այս միջոցառումը երկուստեք կարևոր է․ ուսանողները գալիս են հանդիպելու գործատուների հետ, զրուցելու, ճանաչելու աշխատաշուկան, իսկ ձեռնարկությունները գալիս են տաղանդներ փնտրելու։
Այս ամենամյա միջոցառումը մեծապես նպաստում է ՀՖՀՀ-ի և գործատուների հարաբերությունների ամրապնդմանը։ ՀՖՀՀ-ի շրջանավարտների աշխատանքի տեղավորման բարձր ցուցանիշը (ավելի քան 90%) դրա վառ և ակնհայտ ապացույցն է։
Հատկանշական է, որ այս միջոցառմամբ հետաքրքրված են ոչ միայն մասնավոր սեկտորի կազմակերպությունները, այլև պետական կառույցները, որոնք փնտրում են լավ պատրաստված նոր մասնագետներ, որոնք կունենան արդի միտումներին համապատասխան գիտելիքներ, կլինեն ակտիվ և անաչառ։
Այս տոնավաճառը կազմակերպվել է Ֆրանսիա Հայաստան ԱԱՊ-ի հետ համագործակցությամբ, որի նախագահ Տիգրան Առաքելյանն ընդգծեց նման միջոցառման կարևորությունը հայկական շուկա անհրաժեշտ հմտություններ ներմուծելու հարցում՝ վերջինիս զարգացումն ու կայունությունն ապահովելու նպատակով։
ՀՖՀՀ-ն շատ գոհ և հպարտ է այս արդյունավետ համագործակցությամբ։
Այս տարի, ինչպես նախորդ տարիներին, աշխատանքի տոնավաճառը մեծ հաջողություն գրանցեց։
-
read more
L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge
-
read more
L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants
-
read more
Les étudiants bénévoles accompagnent les médecins français
-
read more
L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge
-
read more
L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants
-
Կանաչ տեխնոլոգիաներ․ ՀՖՀՀ-ի ուսումնասիրությունը Մոնրեալում
-
Ամսաթիվ
2025-08-28
-
Views
...
-
Share
-
-
«Միջազգային հանրային և քրեական իրավունք». մագիստրոսական նոր ծրագիր ՀՖՀՀ-ում
-
Ամսաթիվ
2025-07-19
-
Views
...
-
Share
-
-
Ընդունելություն բակալավր 2025․ արդյունքներ
-
Ամսաթիվ
2025-07-04
-
Views
...
-
Share
-
-
Ընդունելության քննություններ - պատասխաններ
-
Ամսաթիվ
2025-06-18
-
Views
...
-
Share
-
-
«ԱԲ-ն հօգուտ հանրության» աշխատարան և hաքաթոն ՀՖՀՀ-ում
-
Ամսաթիվ
2025-06-16
-
Views
...
-
Share
-
-
Կանաչ ՏՏ-ի վերաբերյալ խորհումներ Հայաստանյան բարձրագույն կրթության ոլորտում․ ՀՖՀՀ-ն AIM կոնգրեսում
-
Ամսաթիվ
2025-06-10
-
Views
...
-
Share
-
-
-
Ամսաթիվ
2025-06-09
-
Views
...
-
Share
-
-
Ընդունելության քննությունների ժամանակացույց 2025
-
Ամսաթիվ
2025-06-06
-
Views
...
-
Share
-
-
Cyber4AM․ Աշխատաժողով կիբերանվտանգության միկրո-որակավորումների վերաբերյալ
-
Ամսաթիվ
2025-06-05
-
Views
...
-
Share
-
-
-
Ամսաթիվ
2025-06-04
-
Views
...
-
Share
-