• 2022-10-05

Իրավունքի գիշեր․ իրավագիտության տոնը ՀՖՀՀ-ում

2017 թ․-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կողմից նախաձեռնված « Իրավունքի գիշեր » միջոցառումն ամեն տարի կազմակերպվում է հոկտեմբերի 4-ին՝ Ֆրանսիայի 5-րդ հանրապետության Սահմանադրության տարեդարձի օրը։ «Իրավունքի գիշեր» միջոցառումը նպատակ ունի ավելի ճանաչելի դարձնելու իրավունքը, դրա սկզբունքները և մասնագիտությունները։

Հայաստանում ֆրանսիական համալսարանն արդեն երկրորդ անգամ էր միանում այս նախաձեռնությանը։ Միջոցառման այս տարվա խորագիրն էր․ « Միջազգային իրավունք․ արդարությա՞ն գործիք, խաղաղությա՞ն, թե՞․․․ »։ Այս խորագրի ներքո տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում, որին մասնակցում էին «Միջազգային իրավունքի և ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոն» հիմնադրամի համահիմնադիր և գործադիր տնօրեն Ավագյան Շահենը, փաստաբան, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սահակյան Սիրանուշը և փաստաբան, «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ գործընկեր Օրբելյան Արամը։ Քննարկումը վարում էր ՀՖՀՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Կարին Յովսէփեանը։ 

Քննարկմանը և ուսանողների հետ հարցուպատասխանին հաջորդեց ուսանողական բանավեճ հետևյալ թեմայով․ « Արհեստական բանականության կողմից ստեղծված աշխատանքները կարո՞ղ են պաշտպանվել հեղինակային իրավունքով », երկու թիմերի թեժ պայքարում հաղթեց դեմ հանդես եկող թիմը։ 

Մասնակիցները հնարավորություն ունեցան նաև դիտելու "Broken - a Palestinian Journey Through International Law" վավերագրական ֆիլմը և իրենց հարցերն ուղղելու ֆիլմի արտադրության ղեկավար Յան Գրինին, ով միջոցառմանը միացել էր տեսակապով։ 


Միջոցառման շրջանակում ՀՖՀՀ շրջանավարտները ներկայացրին իրավունքի ոլորտի տարբեր մասնագիտությունները, խորհուրդներ տվեցին պետական ոլորտում, ձեռնարկությունում, դատական համակարգում, փաստաբանական գրասենյակում կարիերա կառուցելու վերաբերյալ։
« Իրավունքի գիշեր »- ն ավարտվեց իրավունքի մասին ընդհանուր զարգացվածության մրցույթով։ Միջոցառումը առիթ էր ոլորտի ներկայիս և ապագա մասնագետների հանդիպման և փորձի փոխանակման համար։

Վերադառնալ
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more
  • Les étudiants bénévoles accompagnent les médecins français

    read more
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more