• 2025-05-11

Շահիր մինչև 500 000 դրամ կրթաթոշակ

ՀՖՀՀ-ի հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ հայտարարում ենք Reels ֆորմատի տեսահոլովակների ստեղծման մրցույթ, որին կարող են մասնակցել ՀՖՀՀ-ի բոլոր գործող ուսանողները։

Տեսահոլովակի թեմա՝ Ի՞նչու ընտրել UFAR-ը

Ձևաչափ՝ Instagram Reel (մինչև 1 րոպե տևողությամբ)

Մասնակցել կարող եք անհատապես կամ խմբով (2 անձ առավելագույնը)։ Եթե տեսանյութը ստեղծվել է խմբով, մրցանակը կկիսվի մասնակիցների միջև։

Ուղարկեք ձեր տեսանյութը competition@ufar.am էլհասցեին մինչև մայիսի 11-ը, 23։45, նշելով հետևյալ տվյալները․

- Ազգանուն, անուն

- Կուրս

- Ֆակուլտետ

(Եթե աշխատել եք զույգով, նշեք երկու մասնակիցների տվյալները)

Ընտրություն և հրապարակում

Ժյուրին կընտրի լավագույն հոլովակները, որոնք կհրապարակվեն UFAR-ի սոցիալական ցանցերում մայիսի 12-ից սկսած, ըստ մեզ ուղարկելու հերթականության։

Տեսանյութերը կմնան էջում մինչև մայիսի 29-ը՝ ժամը 15։00։

Մրցանակներ

Ժյուրիի մրցանակներ՝ ամենաստեղծարար և պրոֆեսիոնալ հոլովակների համար

- 1-ին տեղ – 500 000 դրամ կրթաթոշակ

- 2-րդ տեղ – 250 000 դրամ կրթաթոշակ

- 3-րդ տեղ – 125 000 դրամ կրթաթոշակ

Հանրության մրցանակ՝ Instagram-ում ամենաշատ տարածում (share) ստացած Reel-ը (ըստ մայիսի 29-ի՝ ժամը 15։00-ի տվյալների) → 500 000 դրամ կրթաթոշակ

Կարևոր

Ուսման վարձ վճարող ուսանողների դեպքում վարձը կզեղչվի շահած մրցանակի չափով։

Ուսման վարձ չվճարող ուսանողների դեպքում գումարը կփոխանցվի հաղթողի (հաղթողների) բանկային հաշվին։

Պայմաններ և իրավական դրույթներ

- Մասնակիցները պարտավորվում են հարգել անձնական կյանքի գաղտնիությունը․ տեսանյութում ներկայացված անձինք պետք է տված լինեն իրենց հստակ գրավոր համաձայնությունը։

- Արգելվում է օգտագործել հեղինակային իրավունքով պաշտպանված բովանդակություն (երաժշտություն, պատկերներ, տեսանյութեր և այլն) առանց թույլտվության։

- Հոլովակներում թույլատրվում է օգտագործել միայն ՀՖՀՀ-ի ապրանքանիշը, համաձայն այս էլ․ նամակին կցված նյութերի։

- Տեսահոլովակը մեզ ուղարկելով՝ մասնակիցը թույլտվություն է տալիս ՀՖՀՀ-ին օգտագործել և հրապարակել այն իր պաշտոնական կայքում, սոցիալական ցանցերի էջերում և ցանկացած այլ միջոցներով՝ հաղորդակցության նպատակներով։

- Մրցույթը բաց է միայն ՀՖՀՀ-ում 2024–2025 ուսումնական տարում որպես ուսանող գրանցվածների համար (այսինքն՝ միայն գործող ուսանողների համար)։

- Մրցույթին մասնակցությունը նշանակում է վերը ներկայացված պայմանների և դրույթների անվերապահ ընդունում։

 

Վերադառնալ
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more
  • Les étudiants bénévoles accompagnent les médecins français

    read more
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more