• 2022-12-26

Էլեն Գրիգորյանը ICIS 2022 գիտաժողովին

« Արդյունավետ կիրառում․ մեծածավալ տվյալների տարբեր դեպքերին հարմարեցված մոդել », Էլեն Գրիգորյանի հոդվածը՝ ICIS 2022-ին

ՀՖՀՀ հետազոտող դասախոս Էլեն Գրիգորյանը  դեկտեմբերի 9-14-ը մասնակցեց Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում կայացած տեղեկատվական համակարգերի մասին միջազգային գիտաժողովին (ICIS 2022), որի այս տարվա խորագիրն էր « Թվայնացումը հաջորդ սերնդի համար »։

Էլեն Գրիգորյանը գիտաժողովին ներկայացրեց իր « Արդյունավետ կիրառում․ մեծածավալ տվյալների տարբեր դեպքերին հարմարեցված մոդել » հոդվածը (համահեղինակներ՝ Կատիա Լոբրե, դոցենտ, Լիոն 3 համալսարան, Ժան-Ֆաբրիս Լեբրատի, պրոֆեսոր, Լիոն 3 համալսարան) և որպես զեկուցող հանդես եկավ երկու այլ հոդվածի համար։

ICIS 2022-ը ամենամյա գիտաժողով է, որին մասնակցում են 100 տարբեր երկրների ներկայացուցիչներ։ Գիտաժողովը կազմակերպվում է Տեղեկատվական համակարգերի միջազգային ասոցիացիայի (Association for Information Systems, AIS) կողմից։ AIS-ը ամբողջ աշխարհում տեղեկատվական համակարգերի հետազոտությունը, ուսուցումը, պրակտիկան և ուսումնասիրությունը ղեկավարող անհատների և կազմակերպությունների համար ստեղծված առաջատար մասնագիտական ​​ասոցիացիան է:

Այս գիտաժողովին մասնակցությունը հնարավորություն տվեց ներկայացնել ՀՖՀՀ-ն կառավարման գիտությունների ոլորտի ակտուալ թեմայի շրջանակում ոլորտի միջազգային գիտական էլիտային։

Հիշեցնենք, որ Էլեն Գրիգորյանը 2022թ․ հոկտեմբերին պաշտպանել է իր ատենախոսությունը « Ձեռնարկությունում մեծածավալ տվյալների արդյունավետ կիրառումը հայկական համատեքստում » թեմայով և ներկայումս շարունակում է գիտական գործունեությունը Հայաստանում և Ֆրանսիայում։

Վերադառնալ
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more
  • Les étudiants bénévoles accompagnent les médecins français

    read more
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more