




















-
Ամսաթիվ
2023-07-15
«Եվրոպական ինտեգրացիա». ՀՖՀՀ-ի ամառային դպրոցը EIZ-ի հետ
ՀՖՀՀ-ն Ցյուրիխի համալսարանի Եվրոպա ինստիտուտի (EIZ) հետ համագործակցությամբ հունիսի 26-ից հուլիսի 13-ը կազմակերպել էր ամառային դասընթաց եվրոպական ինտեգրացիայի մասին: Դասընթացի մեկնարկը տրվեց EIZ-ի տնօրեն պրոֆ․ Անդրեաս Քելերհալսի բաց դասախոսությամբ ԵՄ անդամակցության այլընտրանքների մասին։ Դասախոսությանը ներկա էին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան տիկին Անն Լույոն, Հայաստանում Շվեյցարիայի դեսպան պարոն Լուկաս Ռոզենկրանցը, Հայաստանում ՄԱԿ ՓԳՀ-ի ներկայացուցիչ տիկին Կավիտա Բելանին և Հայաստանի դիվանագիտական դպրոցի տնօրեն, արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գաբրիելյանը։ Դասախոսությանը հաջորդեցին երեք հետաքրքիր շաբաթներ՝ հագեցած գիտելիքների փոխանակմամբ և գրավիչ դասախոսություններով:
Ամառային դասընթացի առաջին շաբաթը նվիրված էր այնպիսի կարևոր թեմաների, ինչպիսիք են եվրոպական ինտեգրման պատմությունն ու հեռանկարները, այլընտրանքային ինտեգրման մոդելները և ԵՄ ինստիտուցիոնալ և իրավական համակարգը: Մասնակիցները հնարավորություն ունեին ունկնդրելու թեմայի փորձագետների, այդ թվում՝ EIZ-ի տնօրեն պրոֆեսոր Անդրեաս Քելերհալսին և փոխտնօրեն դոկտոր Թոբիաս Բաումգարտներին: Շաբաթը ՀՖՀՀ համայնքի համար լի էր գիտելիքով, հետաքրքրաշարժ զրույցներով և մտածելու տեղիք տվող գաղափարներով:
Երկրորդ շաբաթվա ընթացքում շեշտը դրվեց ԵՄ-ի հարևանության քաղաքականության, անվտանգության և միգրացիոն քաղաքականության վրա։ Այս անգամ դասընթացը վարում էր EIZ-ի գիտաշխատող Ֆրանցիսկա Ֆոգելը։ Յուրաքանչյուր շաբաթվա ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան հանդես գալու տարբեր թեմաներով ելույթներով՝ այդպիսով խթանելով դինամիկ և ինտերակտիվ ուսումնական միջավայր:
Երրորդ և վերջին շաբաթվա ընթացքում EIZ-ի գիտահետազոտության ասիստենտ Ֆաթլում Ադեմին վարեց քննարկումներ կլիմայի փոփոխության վերաբերյալ՝ միջազգային իրավական դաշտ, ԵՄ Կանաչ գործարք և այլն: Ամեն շաբաթվա դասընթացի ավարտին մասնակիցները ըստ ցանկության հանձնեցին նաև թեստեր՝ ստացած գիտելիքները ստուգելու համար:
Հուլիսի 13-ին տեղի ունեցավ ամփոփիչ միջոցառում՝ նշելու համար դասընթացի ավարտը։ Միջոցառմանը ներկա էին ՀՖՀՀ ռեկտոր դոկտոր Սալվա Նակուզին և Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Ն․Գ․ Լուկաս Ռոզենկրանցը: Այս հանդիսավոր միջոցառումը հնարավորություն տվեց արժևորելու մասնակիցների ձեռքբերումները և ՀՖՀՀ-ի և EIZ-ի արդյունավետ համագործակցությունը:
ՀՖՀՀ համայնքն իր երախտագիտությունն է հայտնում Ցյուրիխի համալսարանի Եվրոպա ինստիտուտին այս ամառային դասընթացի համար և անհամբեր սպասում է հաջորդ տարի համագործակցության ընդլայնմանը:
Միջազգային գործընկերությունների զարգացումը և իր համայնքին բացառիկ կրթական հնարավորությունների տրամադրումը շարունակում են մնալ ՀՖՀՀ-ի առաջնային նպատակների դաշտում:
-
read more
L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge
-
read more
L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants
-
read more
Les étudiants bénévoles accompagnent les médecins français
-
read more
L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge
-
read more
L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants
-
Կանաչ տեխնոլոգիաներ․ ՀՖՀՀ-ի ուսումնասիրությունը Մոնրեալում
-
Ամսաթիվ
2025-08-28
-
Views
...
-
Share
-
-
«Միջազգային հանրային և քրեական իրավունք». մագիստրոսական նոր ծրագիր ՀՖՀՀ-ում
-
Ամսաթիվ
2025-07-19
-
Views
...
-
Share
-
-
Ընդունելություն բակալավր 2025․ արդյունքներ
-
Ամսաթիվ
2025-07-04
-
Views
...
-
Share
-
-
Ընդունելության քննություններ - պատասխաններ
-
Ամսաթիվ
2025-06-18
-
Views
...
-
Share
-
-
«ԱԲ-ն հօգուտ հանրության» աշխատարան և hաքաթոն ՀՖՀՀ-ում
-
Ամսաթիվ
2025-06-16
-
Views
...
-
Share
-
-
Կանաչ ՏՏ-ի վերաբերյալ խորհումներ Հայաստանյան բարձրագույն կրթության ոլորտում․ ՀՖՀՀ-ն AIM կոնգրեսում
-
Ամսաթիվ
2025-06-10
-
Views
...
-
Share
-
-
-
Ամսաթիվ
2025-06-09
-
Views
...
-
Share
-
-
Ընդունելության քննությունների ժամանակացույց 2025
-
Ամսաթիվ
2025-06-06
-
Views
...
-
Share
-
-
Cyber4AM․ Աշխատաժողով կիբերանվտանգության միկրո-որակավորումների վերաբերյալ
-
Ամսաթիվ
2025-06-05
-
Views
...
-
Share
-
-
-
Ամսաթիվ
2025-06-04
-
Views
...
-
Share
-