• 2025-11-26

State of the Art of AI 2025. ՀՖՀՀ-ն արհեստական բանականության նորարարությունների էպիկենտրոնում

ՀՖՀՀ-ն 2025 թ. նոյեմբերի 26-ին կազմակերպում է իր ամենամյա միջոցառումը՝ State of the Art of AI 2025-ը, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում։
Միջոցառումը մեկտեղում է տեխնոլոգիական առաջընթացը, ուսանողական հետազոտությունները և ակադեմիական ու արդյունաբերական ոլորտների համագործակցությունը՝ ընդգծելով արհեստական բանականության դերը ժամանակակից աշխարհում։

Նորարարություններին նվիրված մեկ օր

Օրակարգն հարուստ է ու բազմաբովանդակ՝ ուղղված մասնակիցներին ծանոթացնելու վերջին միտումներին և տեխնիկական ձեռքբերումներին։ Միջոցառումը  նախատեսում է․

🔬 Ուսանողական հետազոտական պաստառների ցուցահանդես

ՀՖՀՀ ուսանողները կներկայացնեն իրենց հետազոտական աշխատանքները՝ ցուցադրելով համալսարանի գիտական ներուժը։

💡 Մասնագիտական նախագծերի ներկայացում՝ Demo Day

Ուսանողները կներկայացնեն իրական խնդիրների լուծմանը միտված նախագծեր՝ ցույց տալով իրենց կարողությունները կիրառական AI-ի ոլորտում։

🤝 Հանդիպումներ ոլորտի մասնագետների հետ

Մասնակիցները հնարավորություն կունենան շփվելու առաջատար ընկերությունների ներկայացուցիչների և ԱԲ մասնագետների հետ։

Պանելային քննարկում ոլորտի փորձագետների հետ

Օրվա առանցքային իրադարձությունը կլինի պանելային քննարկումը՝ “The AI Arms Race: Using Data Science to Outpace Autonomous Threats” խորագրով։

Քննարկմանը կմասնակցեն ոլորտի առաջատար փորձագետներ.

- Ժորժ դա Կոստա, տվյալագիտական ոլորտի մասնագետ, IRIT

- Ռալֆ Յիրիկյան, Ucom-ի գործադիր տնօրեն

- Ժերոմ Մանժեն, հետազոտող, IRIT

- Կարեն Եղիազարյան, պրոֆեսոր, Տամպերեի համալսարան

-
Մոդերատոր՝ Սալվա Նակուզի, ՀՖՀՀ ռեկտոր

Ինչո՞ւ մասնակցել

Միջոցառումը կհետաքրքրի․

– ուսանողների, որոնք ցանկանում են մասնագիտանալ ԱԲ ոլորտում,
– մասնագետների, որոնք ցանկանում են կատարելագործվել,
– ձեռնարկությունների ղեկավարների, որոնք հետաքրքրված են նոր համագործակցություններով։

State of the Art of AI 2025-ը եզակի հնարավորություն է հասկանալու՝ ինչպես է տվյալագիտությունն ազդում տեխնոլոգիական և անվտանգության ոլորտների ապագայի վրա։

Հանդիպումը՝ նոյեմբերի 26-ին։

ՀՖՀՀ-ն սպասում է ձեզ նոյեմբերի 26-ին․ օրը խոստանում է լի լինել նոր գիտելիքներով, հետաքրքիր քննարկումներով և ոգեշնչող հանդիպումներով։

Վերադառնալ
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more
  • Les étudiants bénévoles accompagnent les médecins français

    read more
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more