• 2023-05-25

ՀՖՀՀ-ում բիզնես խնդիրների լուծման ակումբ կբացվի

Հայաստանում ֆրանսիական համալսարանն այսուհետ CaseKey Academy ցանցի անդամ է «Նեյշն 20» կրթական ՀԿ-ի նախագահ Արշակ Կարապետյանը և ՀՖՀՀ ռեկտոր Սալվա Նակուզին 2023 թվականի մայիսի 25-ին համագործակցության պայմանագիր են ստորագրել։

CaseKey Academy-ն բիզնես խնդիրների լուծման ակումբների ազգային ցանց է, որի նպատակն է ամրապնդել ուսանողների վերլուծական մտածողությունը և խնդիրներ լուծելու հմտությունները: Համագործակցելով Ֆլորիդայի համալսարանի Ուորինգթոնի բիզնես քոլեջի հետ՝ CaseKey-ն մշակել է մասնագիտացված ռեսուրսներ՝ դեպքերի և նախագծերի վրա հիմնված ուսուցման մեթոդոլոգիաները հայկական համալսարաններում ինտեգրելու համար:

Այս ցանցին միանալը ներդաշնակ է ՀՖՀՀ-ի՝ որակյալ կրթություն տրամադրելու հանձնառությանը, որի արդյունքում կրթվում են բազմակողմանի զարգացած շրջանավարտներ: Այս համագործակցությունը մեծապես օգուտ կբերի ուսանողներին և ավելի կհարստացնի նրանց կրթական փորձը ՀՖՀՀ-ում:

Որպես CaseKey Academy-ի անդամ՝ ՀՖՀՀ-ում կբացվի բիզնես խնդիրների լուծման ակումբ, որն ուսանողներին հարթակ կտրամադրի համատեղ գործողություններով խնդիրների լուծման հասնելումոտիվացնող մրցույթների, դեպքերի վերլուծության վերաբերյալ հետաքրքիր սեմինարների և աշխատարանների մասնակցելու համար:

 

Վերադառնալ
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more
  • Les étudiants bénévoles accompagnent les médecins français

    read more
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more