-
Ամսաթիվ
2023-12-14
ARMDOCT կարողությունների զարգացման ազգային նախագծի արդյունքների ամփոփման համաժողով
Դեկտեմբերի 1ին և 2ին կայացավ ԵՄ համաֆինանսավորմամբ իրականացվող Էրազմուս+ «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT) կարողությունների զարգացման ազգային նախագծի արդյունքների ամփոփմանը նվիրված համաժողովը։
Նախագիծը համակարգել է Եվրասիա միջազգային համալսարանը՝ 4 ԵՄ և 9 ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների, 1 գիտահետազոտական ինստիտուտի մասնակցությամբ։ Նախագիծն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության անմիջական մասնակցությամբ և ուղղորդմամբ։
Ծրագրի շրջանակներում մշակվել և ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հաստատվել է «Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության երրորդ աստիճանի (ասպիրանտուրա) բարեփոխումների հայեցակարգը» (ԿԳՄՍ 16.11.2021թ թիվ 44-Լ), ինչպես նաև՝ ծրագրի շրջանակներում ձևավորվել են արդյունաբերական ուղղվածությամբ ասպիրանտական ծրագրեր, ձևավորվել են համագործակցային դոկտորական դպրոցներ (կոնսորցիումներ), ինչպես նաև զարգացվել են նորարարական և ապագամետ մասնագիտություններով ասպիրանտական նոր կրթական ծրագրեր։
Ներկայացված ծրագրերի թվում է Հայաստանում ֆրանսիական համալսարանի և ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի կողմից ներկայացված «Համակարգչային գիտություններ» ուղղվածությամբ համագործակցային դոկտորական դպրոցը։
Միջոցառման ավարտին կոնսորցիումի անդամ հանդիսացող հայաստանյան բոլոր բուհերը և գիտահետազոտական կազմակերպությունները, ինչպես նաև նախաձեռնությանը միացած Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր՝ վերահաստատելով հավաքական հանձնառությունը՝ համատեղ ջանքերով զարգացնելու բարձրագույն կրթության երրորդ աստիճանի ծրագրերը ՀՀ -ում:
-
read more
L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge
-
read moreL’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants
-
read more
Les étudiants bénévoles accompagnent les médecins français
-
read more
L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge
-
read moreL’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants
-
Ընդունելություն բակալավր 2026․ արդյունքներ
-
Ամսաթիվ
2026-07-02
-
Views
...
-
Share
-
-
Շանթ Նավոյանի անվան «Ոսկե սերմեր» կրթամրցանակի մրցույթ
-
Ամսաթիվ
2026-06-30
-
Views
...
-
Share
-
-
Մարդու իրավունքների վերաբերյալ ֆրանկոֆոն դատախաղ-մրցույթի 5-րդ թողարկում
-
Ամսաթիվ
2026-06-29
-
Views
...
-
Share
-
-
Գերմաներենի դասավանդումը ԱԲ դարաշրջանում․ երկու հանդիպում՝ մանկավարժական նորարարությունների շուրջ
-
Ամսաթիվ
2026-06-27
-
Views
...
-
Share
-
-
-
Ամսաթիվ
2026-06-24
-
Views
...
-
Share
-
-
Ընդունելության քննություններ - պատասխաններ 2026
-
Ամսաթիվ
2026-06-18
-
Views
...
-
Share
-
-
Ընդունելության քննությունների ժամանակացույց 2026
-
Ամսաթիվ
2026-06-09
-
Views
...
-
Share
-
-
ՀՖՀՀ ուսանողներն արժանացել են գերմանական կրթաթոշակների
-
Ամսաթիվ
2026-06-02
-
Views
...
-
Share
-
-
Մեկ ծառ, մեկ կյանք. ծառատունկ Արփի լճի տարածքում
-
Ամսաթիվ
2026-05-24
-
Views
...
-
Share
-