

-
Ամսաթիվ
2025-03-27
Դատախաղ Ստրասբուրգում․ ՀՖՀՀ-ն մասնակցեց «Ռենե Կասեն» մրցույթին
Մարդու իրավունքների եվրոպական իրավունքին նվիրված ֆրանսախոս «Ռենե Կասեն» մրցույթին այս տարի ևս Հայաստանից թիմ մասնակցեց: Այս տարի Հայաստանը ներկայացրին ՀՖՀՀ-ի իրավագիտության ֆակուլտետի 4-րդ կուրսի երեք ուսանողներ` այսպիսով նշանավորելով մեր համալսարանի մշտական ներկայությունը իրավունքի հետ կապած միջազգային իրադարձություններում:
Մրցույթի այս՝ 40-րդ թողարկումը վերաբերում էր փաստաբանների դերին ժամանակակից հասարակությունում։ Մասնակիցները անդրադարձան բարդ և արդիական խնդիրների.
- Փաստաբանները կարո՞ղ են պատժվել իրենց պաշտպանության համար։
- Կարո՞ղ են փոխարինվել արհեստական բանականությամբ:
- Կարո՞ղ են կրոնական խորհրդանիշներ կրել դատական դահլիճում:
Այս խնդիրներն ուսումնասիրվեցին Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված իրավունքների և պարտականությունների պրիզմայով։
Գրիգոր Վարդանյանը և Մելինե Մկրտչյանը հանդես եկան որպես հռետորներ, իսկ Հասմիկ Արզունյանը՝ նրանց իրավախորհրդատու։ Մրցույթի յուրաքանչյուր փուլին պատրաստվելու հարցում ուսանողներին աջակցեցին իրենց երկու մենթորները՝ ՀՖՀՀ-ի շրջանավարտ, փաստաբան, դասախոս Լիլիթ Հայրապետյանը և փաստաբան Սոֆի Բարդե-Մկրտչյանը։ Նրանց աջակցության շնորհիվ մեր ապագա իրավաբաններն ու փաստաբաններն էլ ավելի կատարելագործեցին իրենց հռետորական հմտությունները։
Կիսաեզրափակիչ փուլում մեր թիմը մրցեց Պուատիեի և Մաստրիխտի համալսարանների թիմերի հետ․ առկա էր ակնհայտ բարձր ակադեմիական մրցակցություն։ Մրցույթի ավարտին թիմը զբաղեցրեց 22-րդ տեղը 37-ից՝ առաջ անցնելով մի քանի ճանաչված ֆրանսախոս հաստատությունների թիմերից:
Այս արդյունքն առավել ուշագրավ է դառնում, եթե հաշվի ենք առնում այն փաստը, որ թիմի անդամներից երկուսը ֆրանսերեն են սովորել համալսարանում ուսանելու ընթացքում, ինչն ընդգծում է նրանց վճռականությունն ու պատրաստակամությունը:
Ողջունում ենք մեր մասնակիցների տքնաջան աշխատանքը և ցուցաբերած հետաքրքրվածությունը։ Մրցույթին մասնակցելու պատրաստակամությունը վկայում է հիմնարար իրավունքների պաշտպանությանն առնչվող մարտահրավերների հանդեպ հայ ուսանողների մեծացող հետաքրքրության և խոշոր միջազգային ակադեմիական մրցույթներում ներգրավվելու նրանց ցանկության մասին:
-
read more
L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge
-
read more
L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants
-
read more
Les étudiants bénévoles accompagnent les médecins français
-
read more
L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge
-
read more
L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants
-
Շահիր մինչև 500 000 դրամ կրթաթոշակ
-
Ամսաթիվ
2025-05-11
-
Views
...
-
Share
-
-
Փորձնական քննություններ 2025 - պատասխաններ
-
Ամսաթիվ
2025-04-30
-
Views
...
-
Share
-
-
Իրավունքը Ձեր շեմին․ ՀՖՀՀ-ում բացվեց Իրավաբանական կլինիկա
-
Ամսաթիվ
2025-04-22
-
Views
...
-
Share
-
-
Երեք դասախոս ՀՖՀՀ-ից կմասնակցի Գերմանիայում կայանալիք միջազգային գիտաժողովին
-
Ամսաթիվ
2025-04-21
-
Views
...
-
Share
-
-
Աշխարհի խաթարված կարգը. Ժիլ Կեպելը ՀՖՀՀ-ում
-
Ամսաթիվ
2025-04-21
-
Views
...
-
Share
-
-
Փորձնական քննությունների ժամանակացույց 2025
-
Ամսաթիվ
2025-04-18
-
Views
...
-
Share
-
-
Ֆրանկոֆոն դատախաղի 2025թ.-ի թողարկում․ հաղթողները պրակտիկա կանցնեն Ֆրանսիայում
-
Ամսաթիվ
2025-04-13
-
Views
...
-
Share
-
-
Դատախաղ Ստրասբուրգում․ ՀՖՀՀ-ն մասնակցեց «Ռենե Կասեն» մրցույթին
-
Ամսաթիվ
2025-03-27
-
Views
...
-
Share
-
-
-
Ամսաթիվ
2025-03-21
-
Views
...
-
Share
-
-
Կանայք և առաջնորդությունը. խիզախել , նորարարել և հաջողել
-
Ամսաթիվ
2025-03-12
-
Views
...
-
Share
-